Հունվարի 9-ից սկսել եմ կամավորական աշխատանք Մայր դպրոցում։ Իրականացրել եմ երեք նախագիծ Միջին դպրոցում։ 8-6 դասարանների հետ իրականցրել ենք հետևյալ ծրագրերը՝

  • «Առակներն ու մեր առօրյան»
  • «Վերանայելով մեր առօրյա խոսքը․․․»
  • « «Բանաստեղծել» բարբառով»

Դասերը հագեցած էին քննարկումներով, խաղերով, որոնց ընթացքում նաև կարդում և գուշակում էինք հայկական ժողովրդական հանելուկներ։

Առաջին նախագծի ընթացքում ընթերցեցինք առակներ, հարցերի միջոցով փորձեցինք հասկանալ առակի բուն ասելիքն ու իմաստը, դրանք համեմատեցինք այսօրվա իրականության հետ։ Այնուհետև «բառքամոցի» անելով «Աղվեսագիրք» բառը հարստացրինք մեր բառապաշարը։

Երկրորդ նախագծի ընթացքում սովորողները բաժանվեցին խմբերի, ստացան առաջադրանքներ, որոնք կատարեցին որոշակի ժամանակամիջոցում։ Առաջադրանքները հետևյալն էին՝ սովորողները նախ պետք է հետազոտեին և գտնեին առօրյա խոսքում հաճախ հանդիպող բառագործածական սխալները, հետո պետք է փոխարինեին օտարածին բառերը հայերեն համարժեքներով, ապա կատարելով դարձվածքին վերաբերող առաջադրաները՝ ծանոթացան դարձվածքների իմաստներին ու գործածությանը։

Երրորդ նախագծի ընթացքում խոսոցինք բարբառների դերից ու նշանակությունից։ Թվարկեցինք մեզ ծանոթ բարբառները, ապա խաղ-վարժության միջոցով Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը փոխակերպեցինք Գյումրու բարբառով։ Վերջում կարդացինք ու գուշակեցինք բարբառային հանելուկներ, լսեցինք բարբառով երգեր։