• Առաջադրանքների ստուգում, քննարկում։
  • Տրված բառերին հատկանիշ ցույց տվող բառ ավելացրու՝

տուն, քաղաք, սեղան, ջուր, ծով, ծաղիկ։

  • Գրի՛ր, թե ընդգծված բառերը ի՞նչ հարցերի են պատասխանում՝ օրինակ՝ փափուկ- ինչպիսի։

Փափուկ ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

  • Լրացուցիչ աշխատանք․ գրի՛ր շարադրություն, բանաստեղծություն կամ փոքրիկ պատմվածք հետևյալ վերնագրով` <<Ձմեռ, թե՞ աշուն․ ինքս էլ չգիտեմ>> (կարող ես նաև քո ցանկությամբ վերնագիր ընտրել):